Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրավանում տեղացած ուժեղ կարկտի հետևանքով վնասվածքներ է ստացել գյուղի նախրապանը

Հուլիս 17,2026 23:13 Share

Շիրակի մարզի Անի համայնքի սահմանամերձ Բագրավան գյուղում բարձրացած պտտահողմի ու տեղացած ավերիչ կարկտահարության հետևանքով ծանր վնասվածքներ է ստացել գյուղի նախրապանը։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։

Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը, որը մեծ գործունեություն է ծավալում այս գյուղում և որի շնորհիվ այն վերածվել է զբոսաշրջային հետաքրքիր ուղղության։

Նա նաև տեղեկացրել է, որ նախրապանն այդ պահին սարերում է եղել ու ծանր վնասվածքներ է ստացել։

Գյումրի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ նախրապանին հետազոտել են, ցուցաբերել ամբուլատոր օգնություն, նա դուրս է գրվել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Լուսանկարը՝ «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել