Լրահոս
Օրվա լրահոսը

Հարգանքի տուրք են մատուցել ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ զոհված ոստիկանների հիշատակին

Հուլիս 17,2026 23:30 Share

Մի խումբ զինված անձինք 2016 թվականի հուլիսի 17-ին ներխուժեցին Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի տարածք։

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեցին, վիրավորվեցին և պատանդառվեցին ոստիկանության ծառայողներ։

Հուլիսի 17-ին՝ դեպքերի տասնամյա տարելիցին, 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Գեորգի Այվազյանը, Պարեկային ծառայության պետ Գևորգ Զաքարյանը և Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում ծաղիկներ են խոնարհել ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի և ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Հավերժ փա՜ռք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված բոլոր ոստիկաններին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031