Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ցուցադրությունը նվիրվեց քաղբանտարկյալներին

Հուլիս 18,2026 23:34 Share

Սուրեն Բելյանի և Հովհաննես Իշխանյանի «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը ցուցադրվեց Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնի շրջանակում։ Հովհաննես Իշխանյանը ցուցադրությունը նվիրեց իրենց հավատի համար ապօրինի բանտարկված Ավետիք Չալաբյանին, Կարապետ Պողոսյանին և բոլոր քաղբանտարկյալներին։ «Ավետիք Չալաբյանն այս ֆիլմի պրոդյուսերն է, իսկ Կարապետ Պողոսյանը՝ ֆիլմի հերոսներից մեկը, որոնք պիտի այսօր դահլիճից նայեին ֆիլմը, բայց ապօրինի կալանավորված են»,- ասաց նա։

«Սա ինձ համար ոչ միայն առաջին ֆիլմն էր, այլ նաև ֆիլմ է, որտեղ ճանաչեցի ինքս ինձ նորից ու մեր դարերի անցածը։ Մենք տեսնում ենք երկու ընտանիք, որոնք, բնականաբար, դարեր շարունակ չեն ապրել, բայց ապրել են այն, ինչը մենք դարեր շարունակ ապրում ենք։ Ու ֆիլմում փորձում ենք ցույց տալ ու հավատալ նրան, որ ծիծեռնակը պետք է մնա իր բնում»,- նշեց Սուրեն Բելյանը։

Նշենք, որ ֆիլմն անդրադառնում է Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման վտանգներին և ներկայացվում է, թե ինչ կարող է նշանակել համակեցությունն առկա թշնամանքի պայմաններում։

Հավելենք, որ Հովհաննես Իշխանյանն ավելի քան տասը տարի զբաղվում է վավերագրական ֆիլմերով։ Ինչ վերաբերում է Սուրեն Բելյանին, սա նրա առաջին մեծ աշխատանքն է։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031