Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչ «այլ իրավական մեխանիզմների» մասին է խոսում Բաքուն, ենթադրաբար, բխում է կուլիսներում ընթացող երկկողմ քննարկումներից, ինչը պարզաբանման անհրաժեշտություն ունի. Տիգրան Աբրահամյան

Հուլիս 20,2026 10:44 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջերս Ադրբեջանից մի նոր ուղերձ փոխանցվեց, որը խիստ ուշագրավ էր, սակայն առանձնակի քննարկումների առարկա չդարձավ։

Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի օգնականը, անդրադառնալով ՀՀ Սահմանադրության՝ Ադրբեջանի կողմից խնդրահարույց համարվող դրույթների փոփոխության հարցին, նշել է, որ «Ադրբեջանի համար կարևոր է, որ այն դրույթները, որոնք իրենք համարում են իրենց երկրի նկատմամբ տարածքային պահանջներ, պաշտոնապես վերացվեն՝ լինի դա նոր սահմանադրության ընդունման, թե այլ իրավական մեխանիզմի միջոցով»։

Այս թեման առաջ բերվեց այն պայմաններում, երբ պարզ դարձավ, որ ընտրություններից հետո ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չունի։

Իսկ թե ինչ «այլ իրավական մեխանիզմների» մասին է խոսում պաշտոնական Բաքուն, ենթադրաբար, բխում է կուլիսներում ընթացող երկկողմ քննարկումներից, ինչը պարզաբանման անհրաժեշտություն ունի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել