Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացիան (IATA) հրապարակել է 2025-ի համաշխարհային օդային տրանսպորտի վիճակագրական տվյալները։
Ուսումնասիրվել է 1315 ավիաընկերություն ու վերլուծվել ուղևորափոխադրումները, օդանավատորմի կառուցվածքը, ծանրաբեռնված երթուղիները և պրեմիում դասի ճամփորդությունները։ Առանձնացվել են աշխարհի 10 լավագույն ավիացիոն շուկաները և ուղևորների թիվը։
Աշխարհի խոշորագույն ավիաընկերությունների շուկաները և ուղևորների քանակով առաջատար 10 երկրները.
1. ԱՄՆ- 890.1 մլն ուղևոր (2024-ի համեմատ 1.6 % աճ)
2. Չինաստան- 776.1 մլն (4.8 %)
3. Անգլիա- 269.7 մլն (3.4 %)
4. Իսպանիա- 252.7 մլն (5 %)
5. Ճապոնիա- 223.5 մլն (9.2 %)
6. Հնդկաստան- 218.2 մլն (3.3 %)
7.Իտալիա- 187.3 մլն (5.8 %)
8. Գերմանիա- 163.8 (3.4 %)
9. Ֆրանսիա- 152.6 մլն (2.2 %)
10. Թուրքիա- 129.3 մլն ( 2.9 %)


















































