Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում մրցանակ ստանալն ինձ համար մեծ արժեք ունի. Սեւ Օհանյան

Հուլիս 20,2026 17:12 Share
Աջակցեք aravot.am-ին

Երեւանյան 23-րդ «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը «Վարպետ» մրցանակին արժանացրեց նաեւ «Օսկար»-ակիր «Մեղսավորները» ֆիլմի պրոդյուսեր եւ փառատոնի հատուկ հյուր Սեւ Օհանյանին: Նա բավականին հուզվել էր հայրենիքում արժանացած մեծարումից։

«Տարբեր երկրներում մեծ բեմերի վրա շատ մրցանակներ եմ ստացել, բայց հավատացեք ինձ՝ այն, որ ցուցադրել եմ իմ ֆիլմերը Հայաստանում, եւ այժմ մրցանակ եմ ստանում Հայաստանում, ինձ համար ավելի շատ արժեք ունի»,- բեմից հուզված հայտարարեց Սեւ Օհանյանը:

Լուսանկարը՝ gaiff.am-ից

Ավելի վաղ պրոդյուսերն ասել էր, որ բառացիորեն երազել է, որ իր ֆիլմերից գոնե մեկը ցուցադրվի «Ոսկե ծիրանին», եւ հիմա իրեն դրախտում է զգում։

«Ոսկե ծիրանի» շրջանակում կայացել էր Սեւ Օհանյանի առաջին ռեժիսորական աշխատանքի՝ «Իմ մեծ չաղ հայկական ընտանիքը» (2008) կատակերգության երեւանյան պրեմիերան, որը նա նկարել էր 19 տարեկանում՝ հայրիկի տնային տեսախցիկով: Հայրն այդ ժամանակ որդու հետ աշխատել էր որպես պրոդյուսեր, իսկ մայրը կարել էր այն էկրանը, որի վրա ֆիլմը ցուցադրվել էր Գլենդելի ավագ դպրոցում։

Հավելենք, որ 2010 թվականից Սեւ Օհանյանն արտադրել կամ համարտադրել է շուրջ 20 ֆիլմ։ Նրա նախագծերի շարքում են Անիշ Չագանտիի «Որոնումը», որը 75 մլն դոլարի եկամուտ է ունեցել, Շաքա Քինգի՝ 5 «Օսկարի» առաջադրված «Հուդան և սև մեսիան», ինչպես նաեւ ռեժիսոր Ռայան Քուգլերի «Մեղսավորները», որն «Օսկարի» պատմության մեջ երբեւէ ամենաշատ պարգեւների առաջադրված ֆիլմ է։

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ «Ոսկե ծիրանի» կայքից եւ ֆեյսբուքյան էջից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031