«Ուժեղ Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու, Գավառի գրասենյակի պատասխանատու Սասուն Բադոյանն ազատ է արձակվել։ Նրա դուստրը՝ փաստաբան Մերի Բադոյանը, ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել ու կից գրել է. «Գնում ենք տուն: Որոշումը բեկանված է՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով»։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի վաղ ձայնագրություն էր հրապարակել, և այդ ձայնագրության հիմքով Սասուն Բադոյանին կալանավորել էին։ Բադոյանը մեղադրվում էր ընտրակաշառքի գործով։
Սասուն Բադոյանը հերոս Կարեն Բադոյանի հայրն է։


















































