Քիչ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվեց ՀՀ քննչական կոմիտե։ Երբ նրան իջեցրին ոստիկանության մեքենայից, նա ձեռքերը բարձրացրեց, որ ողջունի քննչականի բակում հավաքված իր աջակիցներին, երևաց, որ ձեռնաշղթաները դարձյալ փակված չէին, դրանք նաև նրա ձեռքին փոքր էին։
Բակում հավաքված մարդիկ դժգոհություն հայտնեցին և նրանցից ոմանք գոչում էին․ «Հանցագործի՞ եք բերել, որ այդ կերպ եք իջեցնում»։ Աջակիցները «Ծառուկյան, Ծառուկյան» վանկարկումներով ողջունում էր նրան։
Ոստիկանները թույլ չտվեցին լրագրողներին մոտենալ Գագիկ Ծառուկյանին և նրան տարան ՀՀ քննչական կոմիտեի շենք։
Կարդացեք նաև
ՀՀ քննչական կոմիտեի բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































