Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Կարապետյանի մանդատը տալուց անմիջապես հետո, դատախազությունը միջնորդությամբ ԿԸՀ է գնում

Հուլիս 21,2026 15:34 Share

«Հայաստանում քաղբանտարկյալ հանդիսացող մեր գործընկեր Դավիթ Ղազինյանը հանդիպել է հերթական՝ իրավունքի նկատմամբ նսեմացնող, ինչ-որ տեղ ծաղրող վարքագծի։ Դատախազությունն ու քննչական մարմինը, քաջատեղյակ լինելով, որ այսօր Դավիթ Ղազինյանը ձեռք է բերելու պատգամավորի կարգավիճակը, կայծակնային, ռեկորդային արագությամբ հասցրել են գործն ուղարկել դատարան։ Այն պարագայում, որ բոլոր տվյալները փոխանցվել էին թե՛ քննչականին, թե՛ դատախազությանը»,- անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատախազության կողմից Հակակոռուպցիոն դատարան ուղարկելու գործընթացին՝ լրագրողներին ասաց «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արամ Վարդևանյանը։

Նա ասաց, որ վարույթ իրականացնող մարմինը Ղազինյանի խափանման միջոցի ընտրության հիմքում դնում էր խոչընդոտելու ռիսկը, իսկ պաշտպանական թիմը միջնորդել է Ղազինյանին հարցաքննել, առերեսում անել վարույթի շրջանակում, սակայն որևէ գործողություն չի արվել։

«Ինչո՞ւ չի արվել, որ մինչև այս նիստը գործն ամեն կերպ ուղարկեն դատարան։ Որ երբ այս նիստն ավարտվի, ու մեր ձեռքի տակ լինի արձանագրություն նրա վերաբերյալ, որ Ղազինյանը պատգամավոր է ու չի կարող լինել կալանավորված, վերջիններս ասեն՝ իրենք լիազորություն չունեն խափանման միջոց կալանքը վերացնել, քանի որ գործն արդեն դատարանում է։ Սա աբսուրդի նոր նշաձող է»,- ասաց Վարդևանյանը:

Մյուս աբսուրդը, ըստ Վարդևանյանի, այսօր ԿԸՀ-ում նախատեսված՝ 17:00-ի նիստն է, որի ընթացքում հանձնաժողովը քննելու է «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Նարեկ Կարապետյանին վերաբերող դատախազության ներկայացրած միջնորդությունը.

«Ոչ մի ուրիշ տվյալ բացահայտված չէ։ Նարեկ Կարապետյանին վերաբերող միջնորդություն է: 15:00-ին Նարեկ Կարապետյանը ձեռք է բերելու պատգամավորի կարգավիճակ, ունենալու է անձեռնմխելիության ամենաբարձր աստիճանը, բայց ԿԸՀ-ն իր վերաբերյալ միջնորդություն է քննելու։ Ի՞նչ է լինելու դրա ճակատագիրը. հերթական քաղաքական հետապնդման միջամտություն, ամեն կերպ նրա գործունեությունը խոչընդոտելու գործողություն»։

Վարդևանյանն ասաց՝ տեղեկություն չունի, թե ինչ քրեական վարույթի շրջանակում է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ միջնորդությունը բերվելու ԿԸՀ: Բայց ասաց՝ Կարապետյանը դեմ է, որ փաստաբանական թիմը ժամկետ խնդրի, որպեսզի ծանոթանա նյութերին ու դիրքորոշում հայտնի։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Արխիվային լուսանկարը՝ Նարեկ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031