Տալլինում մեկնարկել է հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում Հայկ Մինասյանը 384 միավորով հռչակվեց աշխարհի չեմպիոն։
Թիմային պայքարում Հայկ Մինասյանը, Հովհաննես Մարգարյանը և Գոռ Խաչատրյանը 1123 միավոր արդյունքով զբաղեցրին երկրորդ տեղը՝ արժանանալով աշխարհի առաջնության արծաթե մեդալներին։
Հայաստանի հրաձգության ֆեդերացիա


















































