Հրաձիգ Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը, հայտնում են Հրաձգության ֆեդերացիայից.
«Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավոր արդյունքով նվաճեց աշխարհի առաջնության ոսկե մեդալը։
Թիմային պայքարում Աիդա Ազատյանը, Անահիտ Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը 1095 միավոր արդյունքով զբաղեցրին երկրորդ տեղը»։


















































