«Ազատություն». Ֆրանսիայի խորհրդարանը երեկ հաստատել է օրինագիծ, որով մինչև 15 տարեկան երեխաներին կարգելվի օգտվել սոցիալական ցանցերից՝ դառնալով Եվրոպայում առաջին երկիրը, որտեղ նման ամբողջական արգելք է ընդունվել։
Աշխարհում առաջինը Ավստրալիան էր․ անցած դեկտեմբերին TikTok-ը, YouTube-ը, Snapchat-ը և մյուս խոշոր հարթակները պարտավորվեցին փակել մինչև 16 տարեկանների հաշիվները, հակառակ դեպքում նրանց խոշոր տուգանքներ են սպառնում։
Ըստ ընդունված օրինագծի՝ սեպտեմբերի 1-ից մինչև 15 տարեկան երեխաները չեն կարողանա ստեղծել նոր հաշիվներ TikTok-ում, Instagram-ում, Snapchat-ում և այլ սոցիալական հարթակներում, իսկ գործող հաշիվները կփակվեն 2027 թվականի հունվարից։
Օգտատերերի տարիքը ստուգելու պատասխանատվությունը դրվելու է հենց սոցիալական հարթակների վրա։ Դրանք պետք է կիրառեն Ֆրանսիայի տվյալների պաշտպանության մարմնի հաստատած տարիքային ստուգման համակարգեր։
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































