Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւր է հասել Գյումրու պատմական «Վառեմ-մարեմ» շենքի գործը․ կհաջողվի՞ Սամվել Կարապետյանին ավարտին հասցնել վերակառուցումը

Հուլիս 22,2026 16:54 Share

Գյումրու պատմական կենտրոնում՝ Կումայրի արգելոց- թանգարանի տարածքում գտնվող «Վառեմ-մարեմի» շենքը, որտեղ նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» հայտնի ֆիլմը, ու որն օրեցօր ավերակների է վերածվում, կառավարության թույլտվությամբ վերակառուցվում է միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով։ Բարերարը վերակառուցելու է զբոսաշրջային կարևոր ուղղություն դարձած պատմական այս կառույցը՝ այն նվիրելով քաղաքին։ Ինչպես ասում են քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ վերակառուցել է առանց ակնկալիքների, ոչ մի քառակուսի մետր իրեն կվերցնելով։

Շենքի պատշգամբն այս պահին վերականգնման փուլում է, սակայն նկատենք, որ ԱԺ ընտրություններից առաջ Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը մեզ հետ զրույցում դժգոհել էր, թե բարեգործությունն արգելող տխրահռչակ օրենքի պատճառով դադարեցվել են շինարարական աշխատանքները, քանի որ դա դիտվում է որպես նախընտրական կաշառք

Ավետիս Առաքելյան

Aravot.am-ը երեկ մամուլի ասուլիս հրավիրած Ավետիս Առաքելյանից հետաքրքրվեց, թե ի վերջո Սամվել Կարապետյանին կհաջողվի՞ շենքը վերակառուցել, թե՞ ոչ, կթույլատրեն նրան ավարտին հասցնել Գյումրիի ամենակոլորիտային կառույցը։

«Իմ տեղեկություններով՝ մնացել է, որ շենքի շիննախագիծը հաստատվի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից, վերջնական թույլտվություն պիտի տան, որ շինաշխատանքները սկսեն։

Մենք շինհրապարակի ստեղծման աշխատանքների թույլտվություն տվեցինք, դա մեր լիազորության շրջանակում էր, վերջնական նախագիծը պիտի հաստատվի ԿԳՄՍ-ի կողմից, հաստատի ու մարդիկ սկսեն աշխատանքները»,-ասաց Ավետիս Առաքելյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ Սամվել Կարապետյանը պատրաստ է Գյումրիում տարբեր ծրագրեր իրականացնել, օրինակ՝ շների կացարանը կառուցել, անօթևանների խնդիրը լուծել․ սոցիալական բնակարաններ կառուցել, եթե, իհարկե, ըստ Ավետիս Առաքելյանի, նոր անհեթեթ օրենքներ չընդունեն ու չսահմանափակեն։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031