Լրահոս
Օրվա լրահոսը

Կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներին ավելացավ ևս մեկը՝ քաղաքական կոռուպցիան, երբ պետական գույքը բաժանվում է ոչ թե օրենքի և հավասարության, այլ իշխանությանը ծառայելու սկզբունքով. Մեսրոպ Առաքելյան

Հուլիս 23,2026 22:44 Share

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է.

«Իշխանությունները Արման Բաբաջանյանին, վարձահատույց են լինում՝ նրան պատկանող լրատվամիջոցին 3 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելով պետական տարածք։

Նույն իշխանությունը մի ձեռքով պետական տարածք է հատկացնում իրեն սպասարկող լրատվամիջոցին, իսկ մյուս ձեռքով այլ լրատվամիջոցների դուրս է հանում Մամուլի շենքից։

Պետական ռեսուրսների օգտագործմամբ իրականացվող կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներ արդեն տեսել ենք։ Այս որոշմամբ դրանց ավելացավ ևս մեկը՝ քաղաքական կոռուպցիան, երբ պետական գույքը բաժանվում է ոչ թե օրենքի և հավասարության, այլ իշխանությանը ծառայելու սկզբունքով։

Առաջարկում եմ բոլոր լրատվամիջոցներին դիմել կառավարությանը և պահանջել նույն պայմաններով պետական տարածք ստանալու իրավունք։ Եթե մերժեն, ապա վերջնականապես կհամոզվենք, որ այս իշխանությունների նմանատիպ որոշումները պետական քաղաքականության հետ կապ չունեն: Դրանք կայացվում են բացառապես նրանց համար, ովքեր սպասարկում են իշխանության օրակարգը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031