Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

«Ա-զա-տու-թյուն, Ծա-ռուկ-յան, ար-դա-րություն»․ Գագիկ Ծառուկյանին բերեցին Քննչական կոմիտե՝ հարցաքննության

Հուլիս 24,2026 11:43 Share

Քիչ առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվեց ՀՀ քննչական կոմիտե՝ հարցաքննության։

Այսօր կշարունակվի Գագիկ Ծառուկյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 21-ին մեկնարկած հարցաքննությունը։

Բակում հավաքված տասնյակ աջակիցները վանկարկում էին․ «Ա-զա-տու-թյուն, Ծա-ռուկ-յան, ար-դա-րություն»։

Gagik Tsarukyan is escorted back to a detention facility after questioning at the Investigative Committee of Armenia. Yerevan, Armenia

Գագիկ Ծառուկյանին ոստիկաններն արագ տանում էին դեպի Քննչական կոմիտեի շենք։

Նա փորձեց մի պահ կանգնել ու շփվել իր աջակիցների հետ, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։

Gagik Tsarukyan is escorted back to a detention facility after questioning at the Investigative Committee of Armenia. Yerevan, Armenia

ԲՀԿ անդամ Արման Աբովյանն էլ Քննչական կոմիտեի բակում իր ելույթում դարձյալ վստահեցրեց՝ այն, ինչ կատարվում է Գագիկ Ծառուկյանի հետ, հետո կարող է յուրաքանչյուրի հետ կատարվել։ Նա վրդովվեց՝ էդ ի՞նչ էր ասել Գագիկ Ծառուկյանը, որ նման հաշվեհարդար են տեսնում։

Քննչական կոմիտեի բակից ուղիղ եթերն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031