Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի դատարանում դատախազները հայ գերիների վերաքննիչ բողոքներն «անհիմն» են որակել

Հուլիս 24,2026 23:33 Share

Բաքվի վերաքննիչ դատարանում հուլիսի 24-ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված բողոքների քննությունը։

Դատական նիստին, որն անցկացվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ ու դատավորներ Էմին Մեհդիևի և Մեհրիբան Գարաևայի մասնակցությամբ, ներկա են եղել նաև հայ գերիների պաշտպանները, թարգմանիչները, «տուժողների» ներկայացուցիչները, պետական ​​մեղադրողներ Աբբաս Աբբասլին, Անար Ալեքբերովը և Սևինջ Գասիմովան։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատական ​​նիստը շարունակվել է դատախազների ելույթներով։ Աբբասլին դատարանի ուշադրությունն է հրավիրել, իբր, Հայաստանի զինված ուժեր կողմից 44-օրյա պատերազմի ժամանակ կատարված «հանցագործություններին»։

Մեջբերելով մեղադրյալ Արայիկ Հարությունյանի «ներկայացրած», իբր, «Հայաստանի կողմից ստեղծված և հովանավորվող հանցավոր կազմակերպությունում դերի վերաբերյալ ապացույցներին»՝ նա հայտարարել է, թե Հարությունյանի վերաքննիչ բողոքն «անհիմն» է։

Դատախազ Ալեքբերովն էլ ներկայացրել է, իբր, «Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում նախկինում Հայաստանի կողմից օկուպացված բազմաթիվ հանցագործությունների վերաբերյալ հավաքված ապացույցները»։

Նա նաև ներկայացրել է Բակո Սահակյանի «հանցավոր գործունեության վերաբերյալ ապացույցներ»։

Սևինջ Գասիմովան էլ խոսել է Արկադի Ղուկասյանին վերագրվող «հանցագործությունների» «ապացույցների» մասին՝ նրա վերաքննիչ բողոքը նույնպես «անհիմն»։

Դատախազները նշել են, թե «քրեական գործի բոլոր ապացույցները քննվել են համապարփակ, ամբողջական և առաջին ատյանի դատարանում»։ Հաջորդ դատական ​​նիստը տեղի կունենա հուլիսի 27-ին։

 

Թարգմանությունը՝ factor.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել