Լրահոս
Օրվա լրահոսը

Պեսկով. Հայաստանն ազատ է լքել ՀԱՊԿ-ը, եթե իր ազգային շահերից ելնելով այլևս անդամակցության կարիք չունի 

Օգոստոս 24,2026 13:45 Share

Հայաստանը կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ), եթե անդամակցությունն այլևս անհրաժեշտ չէ Երևանին։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Եթե Երևանն իր ազգային շահերից ելնելով այլևս կարիք չունի տարածաշրջանային անվտանգության ապահովման համար այդքան կարևոր կազմակերպությանն անդամակցելու, ապա նա ազատ է համապատասխան որոշում կայացնելու և դուրս գալու այդ կազմակերպությունից», – ասել է Պեսկովը:

«Մինչ այժմ մենք տարբեր մակարդակներում լսել ենք հայկական կողմի ներկայացուցիչների հայտարարությունները, որոնք ասում էին, որ այո, անդամակցությունը սառեցված է, սակայն առայժմ Հայաստանը դուրս գալ չի նախատեսում։ Առնվազն մինչ այժմ մենք նման հայտարարություններ ենք լսել», — եզրափակել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելու հայտին, URA.news-ի փոխանցմամբ՝ Պեսկովը հիշեցրել է, որ Թուրքիայի և այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ հայտի ներկայացման պահից կարող են տասնամյակներ անցնել։

Պեսկովի խոսքով՝ հայտը ներկայացնելուց հետո Հայաստանը ստիպված կլինի իր օրենսդրությունը համապատասխանեցնել ԵՄ նորմերին, որոնք չեն համընկնում ԵԱՏՄ կանոնների հետ։ Ըստ նրա՝ դա հակասություններ կառաջացնի, որոնք առաջին հերթին կվնասեն հենց Հայաստանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31