Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ-ն պաշտպանելու է յուրաքանչյուր ոստիկանի շահերն ու արժանապատվությունը նույն հետևողականությամբ ինչպես պատասխանատվության է ենթարկում օրենքը խախտած յուրաքանչյուր ոստիկանի. Արփինե Սարգսյան

Օգոստոս 24,2026 17:38 Share

Հայաստանը իրավական պետություն է, և այս երկու դեպքերը քննող միակ իրավասու մարմինը Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է լինի և անաչառ գնահատականներ տա․ այսօր ճեպազրույցում հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով քննիչների և ոստիկանի միջև հանրային հնչողություն ստացած դեպքին։

«Երկու դեպքերի մասին է խոսքը։ Առաջինը առերևույթ խուլիգանության և ֆիզիկական ներգործության մասին է, որի մասնակիցների մեջ եղել են քննիչներ, ոստիկան և այլ քաղաքացիներ։ Ընդ որում, պետք է փաստեմ, որ ինքս եմ հաղորդում ներկայացրել այդ դեպքով։ Երկրորդ դրվագը վերաբերում է առաջին դեպքով անցնող ոստիկանին Քննչական կոմիտեում առերևույթ խոշտանգելու դրվագին, որի վերաբերյալ դարձյալ հաղորդում է ներկայացվել»,- նշել է ՆԳ նախարարը՝ «Լուրեր»-ին տված հարցազրույցում։

Անդրադառնալով միջադեպի մասնակից ոստիկանին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Ներքին գործերի նախարարությունը պաշտպանելու է յուրաքանչյուր ոստիկանի օրինական շահերն ու արժանապատվությունը նույն հետևողականությամբ, ինչպես պատասխանատվության է ենթարկում օրենքը խախտած յուրաքանչյուր ոստիկանի։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱԶԵԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31