Լրահոս
Օրվա լրահոսը

Վանա լճում լողացող երեխաների մազերը դեղնում են

Օգոստոս 25,2026 15:19 Share

Ermenihaber. Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վանա լիճը ամառային արձակուրդների ընթացքում դարձել է ափամերձ շրջաններում բնակվող երեխաների առօրյայի մի մասը։ Նրանք երկար ժամանակ են անցկացնում լճում։ Սոդայով հարուստ Վանի ջրում երկար ժամանակ մնալուց հետո երեխաների մազերի գույնը սկսել է դեղնել։

Երեխաները պատմում են, որ իրենց շատ է դուր գալիս այդ փոփոխությունը, թեև դպրոցում ուսուցիչները հաճախ կարծում են, թե նրանք ներկել են մազերը։ Մազերի դեղնացումը ժամանակավոր բնույթ է կրում. ձմռան ամիսներին երեխաների մազերը կրկին ստանում են իրենց բնական սև գույնը։ Գույնի լիարժեք վերականգնումը տեղի է ունենում մի քանի ամսում՝ մազերը կտրելուց հետո։

Տեղի բնակիչները նշում են, որ այս երևույթը նկատվում է միայն այն երեխաների մոտ, ովքեր լճից դուրս գալուց հետո մազերը չեն լվանում։ Նրանք, ովքեր լողալուց հետո մազերը անմիջապես լվանում են քաղցրահամ ջրով, խուսափում են գույնի փոփոխությունից։

Նշենք, որ Վանա լիճը գտնվում է ծովի մակարդակից 1700մ բարձրության վրա, ունի 3713 քկմ տարածք և տեղ-տեղ հասնում է մինչև 451մ խորության: Լիճը հայտնի է իր բնական գեղեցկությամբ և սոդայով հարուստ ջրով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել