Լրահոս
Օրվա լրահոսը

Որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել Նոր Ջրաձոր գյուղը չկառուցելու համար. Մեսրոպ Առաքելյան

Օգոստոս 25,2026 22:02 Share

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Նիկոլ Փաշինյանը 2020թ․ օգոստոսին հայտարարել է, որ Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին դեպքն է լինելու, երբ զրոյից գյուղ է կառուցվում։ Խոսքը Շիրակի մարզում Նոր Ջրաձոր գյուղի մասին է։

2022թ․ հուլիսին Նիկոլ Փաշինյանը նորից ասել է, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ նոր գյուղ ենք կառուցելու։ Խոսքն էլի Նոր Ջրաձոր գյուղի մասին է։

2024թ․ հայտարարվել է, որ գյուղի կառուցումը սկսվում է և կավարտվի երեք տարում։

Պետական պաշտոնյաները հաստատված ծրագրերի կատարման, տրված խոստումների, հրապարակային խոսքի նկատմամբ ունեն զրո պատասխանատվություն։

Որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել այս գյուղը չկառուցելու համար։

Աշխատանքից չի ազատվել, նկատողություն չի ստացել, բացատրություն չի տվել։ Այլ, սրա փոխարեն, բոլորը ստացել են պարգևավճարներ՝ մեծ-մեծ խոսելու, սուտ խոստումներ տալու ու գործ չանելու համար։

Որ հարցնես, օրերով հեքիաթ կպատմեն, թե ինչու չեն կառուցել այս գյուղը ու բոլորը կլինեն մեղավոր, բացի պետական պաշտոնյաներից»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31