Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց, ի վերջո, զինծառայող է մահացել։ Առաջին խնդիրը պարզելն է, թե ինչու. Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 26,2026 10:32 Share

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

ՊՆ-ն, պաշտոնապես արձագանքելով երեկվա զինծառայողի մահվան փաստին, հայտարարել է, որ «բանակում մահվան դեպք չի արձանագրվել»՝ ավելացնելով, որ «նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում»։

Միաժամանակ ՊՆ-ն «պարզաբանել» է, որ մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել, «դեպքն առնչություն չունի ծառայության հետ և չի կարող որակվել որպես բանակում տեղի ունեցած պատահար»։

Այսինքն՝ իշխանությունը շարունակում է մնալ միևնույն կետում, այս դեպքում՝ ճահճում։

Շարունակում եմ պնդել, որ իշխանության ջանքերն ավելի շատ ուղղվում են տարատեսակ խորամանկությունների, մանիպուլյացիաների, թեման ամենակարևորից բացի մյուս հարթություններն ուղղելուն, քան բուն խնդրով զբաղվելուն։

Շատ հավանական է, որ այս հաղորդագրության հիմնական հասցեատերը նույնիսկ հասարակությունը չէ, այլ ուղիղ Նիկոլ Փաշինյանը, ում Պապիկյանը հեռակա համոզում է, որ իրավիճակն այնքան էլ անհուսալի չէ, և որ ինքը տեղում է։

Անիմաստ է վիճելը կամ հանրությանը համոզելը․ դուք եք ստեղծվածի գլխավոր պատասխանատուները։

Բայց, ի վերջո, զինծառայող է մահացել։ Առաջին խնդիրը պարզելն է, թե ինչու։ Հետո՝ հասկանալ դրա որևէ ձևով առնչությունը ծառայությանը, այդ թվում՝ այն տեսանկյունից, թե ի՞նչ աշխատանք էր հնարավոր անել դա կանխելու համար՝ բարոյահոգեբանականից մինչև վերահսկողության։

Ի վերջո, եթե ասում ենք, որ զինծառայողը մեզ համար արժեք է, ապա նա արժեք է ոչ միայն բուն զորամասում կամ մարտական դիրքում, այլ նաև հանգստի ժամերին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31