Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաներին չթողնել առանց հսկողության, չթողնել, որ կրեն արտաքին տեսքով սառը զենքին նմանվող առարկաներ. Գեորգի Խաչատրյան

Օգոստոս 26,2026 12:07 Share

«Ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ՝ ՆԳՆ ոստիկանության պետ, ՆԳՆ նախարարի տեղակալի հրամանով, ոստիկանությունը սեպտեմբերի 1-ից երկշաբաթյա ռեժիմով անցնելու է ուժեղացված ծառայության՝ հասարակական կարգի պահպանության և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ՝ «Զգուշացեք, երեխաներ են» միջոցառման նշանաբանով: Դա ոստիկանության ամենամյա միջոցառումներից է, որն ունի բազմաթիվ նպատակներ:

Թերևս ամենակարևորը երեխաների անվտանգության ապահովումն է, ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը, երեխաների, վարորդների և ծնողների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների պահպանության իրազեկվածության բարձրացումը և, իհարկե, դպրոցների և ուսումնական այլ հաստատությունների հարակից տարածքներում հասարակական կարգի պահպանությունը»,- Ներքին գործերի նախարարությունում կայացած ասուլիսում նշեց համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Գեորգի Խաչատրյանը։

«Ուզում եմ ծնողներին հորդորել հատկապես տարրական դասարանների երեխաներին չթողնել առանց հսկողության և պարտադիր ուղեկցել դպրոց, չթողնել, որ երեխաներն իրենց մոտ կրեն արգելված իրեր, արտաքին տեսքով և կառուցվածքով սառը զենքին նմանվող առարկաներ»,- ի թիվս այլնի նշեց փոխգնդապետ Գեորգի Խաչատրյանը: Նա կարևորեց նաև երեխաների անվտանգությունը առցանց տիրույթում:

Մանրամասն՝ տեսանյութում

Պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արմեն Մաթևոսյանը հավելեց, որ պարեկային ծառայության կարգախմբերը ծառայություն են իրականացնելու ՀՀ-ում գտնվող բոլոր դպրոցների տարածքում, ծառայությունը լինելու է ինչպես շրջիկ, այնպես էլ ստացիոնար:

Խցանումների վերաբերյալ հարցին ի պատասխան էլ Մաթևոսյանը նշեց. «Ցավոք սրտի, խցանումների խնդիրը Երևանում ակտուալ է: Կարգավորումների հետ կապված մենք քննարկումներ ենք իրականացնում Երևանի քաղաքապետարանի հետ: Բոլորիս պարզ է, որ տրանսպորտային միջոցները Երևանում շատ են, իսկ մեր փողոցները նախատեսված չեն դրա համար:

Շարժը շատ է լինում հատկապես Երևանի հարակից շրջաններից դեպի Երևան: Մենք փաստեր ունենք, որ տարբեր մարզերից երեխաներին բերում են դպրոցներ ու մանկապարտեզներ, հետևաբար, Երևան քաղաքում այդ պիկը լինելու է: Ուժեղացված ծառայությամբ փորձում ենք լուծել խցանումների հարցը, բայց այդ հարցը միայն ոստիկանության տիրույթում չէ»:

Ասուլիսն ամբողջությամբ

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31