ԱԺ նիստում Տարածքային կառավարման եւ շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը (լուսանկարում) հարցրեց հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրինա Յոլյանին․ «2018 թվականին Հայաստանում արտահերթ ընտրություններ էին, եւ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ուներ Գորիսից Կապան գնալ միջպետական ճանապարհով։ 2020 թվականի սահմանադրական հանրաքվեի ժամանակ, երբ քարոզարշավը սկսել էր Սյունիքից, Կապանից Գորիս էր գալիս նույն այդ ճանապարհով։ 2021 թվականի մարտին նա նորից վարչապետ էր, բայց կարողանում էր Կապանից Գորիս գալ ռուսական զինվորների եւ ռուսական դրոշի ուղեկցությամբ։ Իսկ 2026 թվականին այդ նույն վարչապետն այդ նույն ճանապարհով այլեւս երթեւեկելու հնարավորություն չուներ, որովհետեւ այլեւս ոչ մի դրոշ նրա անվտանգությունը չի կարող ապահովել։ Ընտրվելով հանձնաժողովի նախագահ (ես գիտեմ, որ հանձնաժողովներն արտագնա նիստեր էլ են կազմակերպում)` դուք նախատեսո՞ւմ եք կազմակերպել 2026 թվականի «ուրախ ավտոբուսի» ուղեւորների այցելությունը Գորիսից Կապան՝ միջպետական ճանապարհով»։
Իրինա Յոլյանն ի պատասխան ասաց․ «Պարոն Ղազարյան, ցավով պետք է ասեմ, որ մերօրյա իրողություններում դա հնարավոր չէ, բայց ես մեծ հույս ունեմ, որ մի օր դա հնարավոր է լինելու»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Էդգար Ղազարյանը հավելեց․ «Բայց եթե ամեն դեպքում դուք այդ տուրը կազմակերպեք, խնդրում եմ չմոռանաք ուղեւորներին տրամադրել կուկուռուզ, պեռաշկի, թթու լավաշ, սուջուխ, խաշած կարտոշկա եւ ելակ»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































