Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի նպատակը պետք է լինի այնպիսի պաշտպանական էկոհամակարգի ստեղծումը, որն ունակ է անընդհատ արտադրել, ադապտացնել և համալրել ռազմական կարողությունները. ԺԱՏԿ նոր զեկույցը

Օգոստոս 26,2026 16:49 Share

«Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը» (ԺԱՏԿ) հրապարակել է «Դեպի ոչ համաչափ պաշտպանության մոդել. Հայաստանում անօդաչու թռչող սարքերի բազմաշերտ կարողությունների ձևավորում» խորագրով նոր զեկույց։ Զեկույցի հեղինակներն են Լուի-Մաթյո Տարտանվիլը ու Էդուարդ Առաքելյանը։

Զեկույցն ուսումնասիրում է Հայաստանի ռազմական փոխակերպման փորձը և պնդում, որ, հաշվի առնելով Ադրբեջանի հետ երկրի շարունակվող կառուցվածքային անհամաչափությունը, ավանդական ռազմական հավասարակշռության հասնելը իրատեսական չէ: Փոխարենը, Հայաստանը պետք է որդեգրի ոչ համաչափ զսպման մոդել, որի առանցքում են անօդաչու համակարգերը, բարձր ճշգրտության հարվածային միջոցները, էլեկտրոնային պայքարը, շարժունակությունը և տեղական ռազմարդյունաբերությունը:

Հիմնվելով Ուկրաինայի և Իրանի փորձի վրա՝ զեկույցի հեղինակները առաջարկում են ԱԹՍ-ների բազմաշերտ ճարտարապետություն, որը ներառում է շփման գիծը, օպերատիվ խորությունը և ռազմավարական հարվածային կարողությունները: Նրանք նաև գնահատում են Հայաստանում ձևավորվող տեղական ԱԹՍ ոլորտը և առանձնացնում են այն առանցքային խնդիրները, որոնք դեռևս պետք է լուծվեն:

Զեկույցում ընդգծվում է Ֆրանսիայի դերը՝ որպես միջին և հեռահար կարողությունների զարգացման հարցում հնարավոր հիմնական գործընկեր՝ պնդելով, որ Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերությունը պետք է դուրս գա պարզ գնումների շրջանակից և ներառի տեխնոլոգիաների փոխանցում, տեղական հավաքում և համատեղ արտադրություն:

Հեղինակները եզրակացնում են, որ Հայաստանի նպատակը պետք է լինի այնպիսի պաշտպանական էկոհամակարգի ստեղծումը, որն ունակ է անընդհատ արտադրել, ադապտացնել և համալրել ռազմական կարողությունները, այլ ոչ թե հույսը դնել մեկանգամյա ձեռքբերումների վրա:

Զեկույցն՝ այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31