Լրահոս
Օրվա լրահոսը

«Խիստ նկատողություն» և «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել երկու դատախազի նկատմամբ

Օգոստոս 27,2026 10:23 Share

2026 թվականի հունիսի 15-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունում և Երևանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ:

Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովը 2026 թվականի օգոստոսի 18-ին կայացած նիստում երկու դատախազի գործողություններում հաստատված է համարել կարգապահական խախտումների փաստերի առկայությունը:

Կարգապահական վարույթի շրջանակում արձանագրվել են դատական նիստերին անհարգելի բացակայություններ, մեկ այլ դեպքով հաստատվել է, որ ինքնավար պաշտոն զբաղեցնող անձը չի պահպանել դատախազի վարքագծի և աշխատանքային ներքին կարգապահական կանոնները:

Գլխավոր դատախազի՝ 2026 թվականի օգոստոսի 21-ի որոշումներով՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ նշանակվել է «նկատողություն» տեսակի կարգապահական տույժ, իսկ Երևանի կայազորի զինվորական դատախազությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31