Լրահոս
Օրվա լրահոսը

Հարազատը պնդում է՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում 8 կալանավորի նկատմամբ բռնություն է կիրառվել, նրանցից մեկը տեղափոխվել է բժշկական կենտրոն, մյուսները՝ հատուկ պատժախուց․ Shamshyan.com

Օգոստոս 27,2026 12:34 Share

Shamshyan.com. Օգոստոսի 25-ին միջադեպ է տեղի ունեցել Երևանում՝ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

Shamshyan.com զանգահարած կալանավորներից մեկի հարազատը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել թիվ 66 խցում, որտեղ, նրա խոսքով, պահվում է 8 կալանավոր։ Ըստ նրա՝ ՔԿՀ-ի աշխատակիցները խուզարկություն՝ այսպես կոչված «շմոն» կատարելու նպատակով մտել են խուց, ինչից հետո իրավիճակը լարվել է և ՔԿՀ-ի աշխատակիցների և կալանավորների միջև քաշքշոց ու ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում կալանավորների նկատմամբ ուժ է կիրառվել։

Նրա փոխանցմամբ՝ դեպքից որոշ ժամանակ անց միջամտել է ՔԿՀ-ի պետը, որի հրահանգով խցի դուռը բացվել է, և կալանավորներին դուրս են բերել խցից ու նրանցից երկուսին ամբողջ աշխատակիցներով դաժան ծեծի են ենթարկել, կալանավորներից մեկը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մյուսները, ստանալով մարմնական վնասվածքներ, գտնվում են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի հատուկ պատժախցում։

Հարազատը նաև պնդում է, որ միջադեպից հետո կալանավորներին պատշաճ բժշկական օգնություն ստանալու հնարավորություն չի տրվել, և իրենք դիմել են իրավապահ մարմիններին՝ դեպքի հանգամանքները պարզելու և ՔԿՀ-ի աշխատակիցների գործողություններին իրավական գնահատական տալու պահանջով։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31