Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի գործողությունները հակասում են Մոսկվայի հետ հարաբերությունները պահպանելու մասին նրա հայտարարություններին. Զախարովա

Օգոստոս 27,2026 14:20 Share

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանելու հարցում, սակայն նրանց խոսքերը հակասում են գործողություններին։

«Երևանի գործողությունները հակասում են Մոսկվայի հետ հարաբերությունները պահպանելու մասին նրա հայտարարություններին։

Հայաստանում բռնաճնշումներ են իրականացվում ՌԴ-ի հետ ավելի ամուր հարաբերություններ պաշտպանող քաղաքական գործիչների և ակտիվիստների նկատմամբ, և ԵՄ-ն չի արձագանքում դրան։ Մոսկվան կարծում է, որ ԵՄ-ն օգտագործում է Հայաստանին, նրա ներուժը և քաղաքացիներին՝ Ռուսաստանին հակազդելու համար», – նշել է Զախարովան:

Նրա խոսքով՝ Հայաստանը ցանկանում է օգտվել ԵՄ անդամակցությունից՝ առանց հրաժարվելու ԵԱՏՄ-ում իր առավելություններից։

«Եթե ԵՄ-ն չվարեր ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացիոն կապերը խաթարելուն ուղղված քաղաքականություն, մենք կարող էինք դիտարկել որոշ հնարավորություններ։ Այս պահին նման հնարավորություններ գոյություն չունեն», – նշել է Մարիա Զախարովան:

«Հայաստանի իշխանությունների գործելաոճը բացահայտ անվայել է թվում», – Զախարովայի գնահատականը՝ «երկու աթոռին նստելու» Երևանի փորձի մասին:

«ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցը բացահայտում է Եվրամիության և ԵԱՏՄ-ի նորմատիվ-իրավական անհամատեղելիության վերաբերյալ հակասությունների հիմքը։ Ընդ որում, Երևանը մինչ օրս հարկ չի համարել ԵԱՏՄ-ի հետ համաձայնեցնել եվրաինտեգրման իր ձգտումները՝ փորձելով օգուտներ քաղել Եվրասիական միությունից և միաժամանակ շարժվել դեպի ԵՄ»,– ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը։

Նրա խոսքով` Եվրոպական միությունը չի թաքցնում, որ իր համար ԵԱՏՄ-ն պարտություն հասցնելու օբյեկտ է, նույնիսկ ոչ թե մրցակցության, այլ պարզապես ոչնչացման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել