Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսությունը պարզապես 1/6-ով բռնվել ու ջնջվել է. Աղասի Թավադյան

Օգոստոս 28,2026 16:09 Share

Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում տնտեսագետ, Tvyal.com վերլուծական կայքի ղեկավար Աղասի Թավադյանը փաստեց, որ Հայաստանում արձանագրված 6,7% տնտեսական աճը հիմնականում պայմանավորված է արտաքին աղբյուրներով և ֆինանսական համակարգի ակտիվությամբ, մինչդեռ ռազմավարական կարևորություն ունեցող գյուղատնտեսության ոլորտը 15,5 %-ով անկում է ապրել: Տնտեսագետը պատմական է որակում այս անկումը: Նրա խոսքով, գյուղատնտեսությունը անցյալ տարվա նույն շրջանի համեմատ կրճատվել է 1/6-ով:

«Գյուղատնտեսությունը պարզապես 1/6-ով բռնվել ու ջնջվել է: Սրա նախանշաններն արդեն իսկ կային մինչև Ռուսաստանի կողմից կիրառված սահմանափակումները, որովհետեւ 2008-2015 թթ. գյուղատնտեսությունը կուտակային 13%-ով անկում էր ապրել, սակայն Ռուսաստանի կողմից կիրառված սահմանափակումները էլ ավելի արագացրին բացասական միտումները՝ լուրջ խնդիրներ ստեղծելով հայկական մրգերի արտահանման համար»,-ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով, տնտեսության 20 ճյուղերի մեջ, որոնցից բաղկացած է ՀՆԱ-ն, առաջին տեղում աճի առումով ֆինանսական համակարգն է, հետո՝ շինարարությունը, անշարժ գույքի շուկան, տեղեկատվություն և կապը, ինչպես նաև հանքարդյունաբերությունը:

Աղասի Թավադյանը նշում է, որ եթե ներկայիս վիճակը չլիներ, և գյուղատնտեսությունն անգամ զրոյական աճ արձանագրեր, ապա տնտեսական աճը գրանցվելու էր ոչ թե 6,7%, այլ գրեթե 8%, և հակառակը՝ եթե ֆինանսական համակարգն այս պահին այսքան մեծ աճ չարձանագրեր՝ դրսից եկող գումարներով, մենք կունենայինք ոչ թե 6,7% աճ, այլ 4,5:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ Sputnik Արմենիայի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31