Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ հայտարարություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել հայկական գյուղատնտեսական արտադրանքի որոշ տեսակների՝ ռուսական շուկա մատակարարումների նկատմամբ, մանիպուլյացիա են․ Միխայիլ Գալուզին

Օգոստոս 29,2026 20:17 Share

Հայաստանում որոշ հայտարարություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել հայկական գյուղատնտեսական արտադրանքի որոշ տեսակների՝ ռուսական շուկա մատակարարումների նկատմամբ, մանիպուլյացիա են։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։

Գալուզինը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի մի շարք պաշտոնյաներ և տեղեկատվական ռեսուրսներ հայկական գյուղատնտեսական արտադրանքի որոշ տեսակների՝ ռուսական շուկա մատակարարումների նկատմամբ սահմանափակումները ներկայացնում են որպես Մոսկվայի կողմից սահմանված «պատժամիջոցներ»։

«Դրանք մանիպուլյացիաներ են, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն», – ասել է ՌԴ փոխնախարարը։

Նա ընդգծել է, որ ռուսական կողմը միշտ առանձնահատուկ ուշադրություն է դարձրել սանիտարական վերահսկողությանը, և իր պահանջները վաղուց հայտնի են․ հայկական արտադրողները պետք է օգտագործեն սեփական հումքը, իրականացվի թունաքիմիկատների նկատմամբ վերահսկողություն, ինչպես նաև ապահովվի մատակարարումների հետագծելիությունը։

«Ավելին, Հայաստանի ղեկավարությունն ինքն է ընդունել, որ որոշակի արտադրատեսակների որակի հետ կապված խնդիրներ կան», – ընդգծել է Գալուզինը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել