Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի գրառումն X սոցիալական ցանցում
Ադրբեջանի համար անհետ կորած անձանց ճակատագիրը շարունակում է մնալ խորապես կարևոր մարդասիրական և ազգային նշանակության հարց։
Հայաստանի և Ադրբեջանի նախկին հակամարտության հետևանքով 4 010 Ադրբեջանի քաղաքացի շարունակում է հաշվառված լինել որպես անհետ կորած։ Հարցը մշտապես գտնվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ուշադրության կենտրոնում։
Պետության ղեկավարի կողմից սահմանված պարտականությունների շրջանակում Պետական հանձնաժողովը շարունակում է համակարգված աշխատանքը՝ անհետ կորած ադրբեջանցի քաղաքացիներին որոնելու, հայտնաբերելու և նույնականացնելու, ինչպես նաև տասնամյակների անորոշությունից հետո նրանց աճյունները ընտանիքներին վերադարձնելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Ստուգվում են ականատեսների վկայությունները, ուսումնասիրվում են ենթադրյալ թաղման վայրերը, իրականացվում են զանգվածային գերեզմանների պեղումներ, իսկ հայտնաբերված աճյունները ենթարկվում են դատաբժշկական և ԴՆԹ հետազոտությունների։
Մինչ օրս հայտնաբերվել է 32 զանգվածային գերեզման, իսկ ԴՆԹ անալիզի միջոցով նույնականացվել է 328 անհետ կորած անձ։
Այս համատեքստում Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ճշգրիտ և ամբողջական տեղեկատվություն, այդ թվում՝ հնարավոր թաղման վայրերի մասին։ Նման համագործակցությունն առաջին հերթին մարդասիրական պարտավորություն է և անհրաժեշտ պայման՝ հազարավոր ընտանիքների տասնամյակներ շարունակվող անորոշությանը վերջ դնելու համար։
Չնայած բարդ տեղանքին և եղանակային պայմաններին, ինչպես նաև ականների և չպայթած զինամթերքի առկայությունից բխող վտանգներին՝ որոնողական աշխատանքները շարունակվում են՝ առկա բոլոր ռեսուրսների և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։
Յուրաքանչյուր ընտանիք իրավունք ունի իմանալու իր հարազատի ճակատագիրը։
Յուրաքանչյուր անհետ կորած մարդ անուն ունի։
Յուրաքանչյուր ընտանիք արժանի է պատասխանի։


















































