Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին` ծննդյան օրվա առիթով

Օգոստոս 31,2026 10:42 Share

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռագիր է հղել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ շնորհավորելով նրան ծննդյան օրվա առթիվ.

«Հարգելի՛ Ռոբերտ Սեդրակի,

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները ծննդյան օրվա առթիվ։

Ռուսաստանում չեն մոռանում մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային կապերի զարգացման գործում Ձեր անձնական ներդրման մասին։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հոգու առույգություն և տոկունություն այն փորձությունների առջև, որոնց այժմ բախվում եք Դուք և Ձեր ընտանիքի անդամները։

Հարգանքով՝
Վլադիմիր Պուտին»:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր դարձավ 72 տարեկան։

Լուսանկարը՝ Kremlin

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31