Լրահոս
«Երեքի գործը»
Օրվա լրահոսը

«Մենք գտնում ենք, որ դատախազության դիրքորոշումը չպետք է բավարարվեր». Իշխան Սաղաթելյանի պաշտպան

Օգոստոս 31,2026 16:35 Share

Հակակոռուպցիոն դատարանում ըստ հայցի ՀՀ գլխավոր դատախազության՝ ընդդեմ Իշխան Սաղաթելյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց ապօրինի գույքի բռնագանձման պահանջի մասին այսօրվա դատական նիստում քննարկման առարկա դարձավ դատախազության միջնորդությունը՝ հայցի հիմքն ու առարկան փոխելու վերաբերյալ։

«Մենք ներկայացրեցինք մեր դիրքորոշումը, առարկությունները այդ միջնորդության մասով։ Մենք գտնում ենք, որ այդ միջնորդությունը չպետք է չբավարարվեր այն տրամաբանությամբ, որ հատուկ ոլորտային օրենքը թույլ չի տալիս եւ չի տալիս հնարավորություն, որպեսզի հետագայում հայցվորը կատարի հայցապահանջի ծավալի այնպիսի փոփոխություն, որը կհանգեցնի նրան, որ հայցի պահանջի առարկայի նոր ծավալներ կսահմանվեն կամ սահմանները ավելի կլայնանան, քան դատախազությունը ի սկզբանե դիմել է։

Դատախազությունը մինչ այդ իրականացնում է ուսումնասիրության արդյունքներով ամփոփում, հետագայում նաեւ կազմում է եզրակացություն եւ ըստ էության, եթե ունի ենթադրյալ պահանջ, ապա արտացոլում է եզրակացությամբ։ Եվ հիմա այն պահանջը, որ մատնանշվել է, փաստացի տեղի է ունեցել այդ պահանջի փոփոխում։ Ես կարծում եմ, որ տվյալ դեպքում քաղաքացիական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթը պետք է իրականացվի բացառապես հաշվի առնելով այն իրավակարգավորումը, որը սահմանվում է ոլորտային հատուկ օրենքով։

Այնուամենայնիվ դատարանը բավարարեց եւ դատական նիստը հետաձգվեց, որպեսզի հաջորդ նիստի ընթացքում արդեն հարցեր ուղղենք հայցի հիմքի եւ առարկայի վերաբերյալ»,- Aravot am-ին ասաց Իշխան Սաղաթելյանի պաշտպան Արամազդ Կիվիրյանը (լուսանկարում)։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31