ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth-ի իր էջում գրել է.
«Նրանք չունեն ռազմածովային ուժեր, չունեն ռազմաօդային ուժեր, չունեն արժույթ, չեն վճարում իրենց զինվորներին ու ոստիկաններին։ Գնաճը հասել է 300 տոկոսի, իսկ երկրի ղեկավարությունը լիակատար քաոսի մեջ է և ի վիճակի չէ պատշաճ կերպով ներկայացնել երկիրը։
Միակ բանը, որ նրանք ունեն, ԱՄՆ-ից եկող ԿԵՂԾ ԼՈՒՐԵՐՆ են, սեփական ցուցարարներին սպանելու պատրաստակամությունը (այժմ արդեն ավելի քան 100,000 մարդ է զոհվել։ Նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն մարդկության դեմ ռազմական հանցագործությունների համար) և ստերի (bullshit) լավ մշակված մատուցումը։
Շնորհակալություն այս հարցին ձեր ուշադրությունը դարձնելու համար։
Կարդացեք նաև
Նախագահ ԴՈՆԱԼԴ Ջ. ԹՐԱՄՓ»:
Նկատենք, որ այսօր եւս ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել: ԱՄՆ-ն հայտարարել է, թե իբրեւ Իրանը պատրաստվում էր ականներ տեղադրել Հորմուզի նեղուցում, այդ իսկ պատճառով հրթիռներ արձակող երկու կայանք է խոցել Լարակ կղզում: Իսկ Իրանն իր հերթին բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում տեղակայված ամերիկյան երկու ռազմաբազաների ուղղությամբ, ինչպես նաեւ ԱԹՍ-ներով հարձակում է իրականացրել Էմիրաթներում գտնվող ամերիկյան ավիաբազայի վրա:


















































