Ինչպես հայտնում է bbc-ն՝ Մեսսին հայտարարել է համաշխարհային ֆուտբոլը թողնելու մասին՝ հավելելով, որ դա ցավոտ է, բայց արդեն ժամանակն էր:
Արգենտինայի թիմի ավագը, մեծանուն ֆուտբոլիստը արդեն 39 տարեկան է, եւ հասցրել է 207 խաղերում 125 գոլ խփել: Հավաքականը լքելու իր հայտարարության մեջ արգենտինացի ֆուտբոլիստը շեշտել է, որ իր երկրի հավաքականին տվել է ամեն ինչ, բայց արդեն էլ ոչինչ չունի տալու: «Ես սիրում եմ, սիրել եմ եւ միշտ սիրելու եմ ազգային հավաքականի մաս կազմելը: Բայց արդեն ժամանակն է, ես հնարավոր ամեն ինչ տվել եմ հավաքականին, եւ այլեւս ոչինչ չունեմ տալու: Բացի այդ՝ երիտասարդ եւ իսկապես հրաշալի ֆուտբոլիստներ կան, որոնց պետք է ճանապարհ տալ, նրանք վաստակել են իրենց շանսը»:


















































