Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման շնորհիվ բացվող տնտեսական հնարավորություններին

Օգոստոս 31,2026 23:35 Share

ՀՀ ԱԳՆ ՖԲ էջից տեղեկանում ենք.

ՀՀ տնտեսական զարգացման առաջնահերթություններին նվիրված քննարկումների շարքում բանախոսությամբ հանդես է եկել «Modex» խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը՝ ներկայացնելով ՀՀ արտահանման ռազմավարությունը:


Անդրադարձ է կատարվել Հայաստանի արտահանման ներկայիս կառուցվածքին, արտահանման ներուժի զարգացման հնարավորություններին, ինչպես նաև հայկական արտադրանքի համար նոր շուկաների հասանելիության ընդլայնման հեռանկարներին:

Բանախոսությանը հաջորդել է մտքերի փոխանակում: Քննարկվել են արտահանման խթանմանն ուղղված հիմնական մոտեցումները և այդ համատեքստում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների հնարավոր քայլերը:

Քննարկումները շարունակվել են Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ տեսակապի ձևաչափով։ Անդրադարձ է կատարվել «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման շնորհիվ բացվող տնտեսական հնարավորություններին, տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացման հեռանկարների և տրանսպորտային կապերի ընդլայնման ներուժին, ինչպես նաև համաշխարհային բանկի կողմից իրականացվող համապատասխան հետազոտությանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել