Լրահոս
Օրվա լրահոսը

Նման վեճերն ընդդատյա չեն դատական լուծման։ Գործը պետք է կարճվեր. Ռուբեն Վարդազարյան. «Հրապարակ»

Սեպտեմբեր 01,2026 10:20 Share

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ վեց եպիսկոպոսների նկատմամբ հարուցված գործի դատաքննությունը, ըստ էության, բախվել է մի նոր «խոչընդոտի»` ոչ մի դատավոր այն չի ուզում քննել, դատավորները մեկը մյուսի ետեւից ինքնաբացարկ են հայտնում։

Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ, նախկինում երկար տարիներ դատավոր աշխատած Ռուբեն Վարդազարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադարձավ դատավորների կողմից Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնելու խնդրին՝ այն դիտարկելով մի քանի տեսանկյունից։

«Տեսեք, ես երեք ասպեկտներով եմ այդ հարցին նայում։ Եթե ես դիտարկեմ որպես ԲԴԽ նախագահ, միանշանակ կարող եմ ասել, որ այդ ինքնաբացարկը հիմնավոր չէր, եւ դա ավելի շատ նման է արդարադատություն իրականացնելուց խուսափելուն, քան ինքնաբացարկի։ Եվ դա պետք է բերի կարգապահական պատասխանատվության։ Բայց կա նաեւ երկրորդ ասպեկտը․ դատավորը չի ուզում այդ գործը քննել, գտել է հարմար մի մեխանիզմ եւ իր վրայից այդ գործը գցում է՝ ես չլսեմ այս գործը, ով ուզում է՝ լսի։ Եվ կա նաեւ երրորդ ասպեկտը, որն ավելի շատ լրագրողական մոտեցում է։ Հիմա տեսեք՝ առաջինի դեպքում դա կանոն չէր, երկրորդ դատավորը, որն ասաց՝ ընդդատության կանոն է խախտվել, դա էլ է պարզ, չէ՞, որ նա էլ չի ուզել գործը քննել եւ իր վրայից գցել է։ Լրագրողների աչքերով եթե նայենք, ապա նրանք կարծում են, որ ՀՀ դատական իշխանությունը հրաժարվում է Վեհափառին դատել, որը, իմ կարծիքով, շատ կարեւոր մեսիջ է, շատ կարեւոր փաստ է արձանագրում․ երկու դատավոր չեն ուզում նույնիսկ գործը սկսել»,- ասաց Վարդազարյանը։

Նրա խոսքով՝ արդարադատություն իրականացնելուց խուսափելը վատ երեւույթ է, սակայն բոլոր դատավորները չունեն այն համարձակությունը, որ նման գործը վերցնեն, սկսեն եւ ամբողջությամբ քննեն։ «Փորձում են կիսատ-պռատ որոշում կայացնել։ Իմ համոզմամբ՝ պետք է լիներ հետեւյալը․ քանի որ ես շատ լավ գիտեմ Սահմանադրության կարգավորումները եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցու բացառիկությունը, միանշանակ է, որ նման վեճերն ընդդատյա չեն դատական լուծման։ Հետեւաբար, նման գործ չէր կարող լինել, պետք է կարճվեր, եւ ես այդպես կանեի»,- ասաց ԲԴԽ նախկին նախագահը։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930