Մոսկվան շարունակում է Հայաստանի հետ գործընկերությունը համարել երկու երկրների ժողովուրդների շահերին և օգուտին համապատասխանող։ Այս մասին Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է «Վեստի» տեղեկատվական ծառայությանը տված հարցազրույցում։
«[Հայաստանի վարչապետ Նիկոլ] Փաշինյանն ասել է, որ Ռուսաստանը ռազմավարական գործընկեր չէ։ Մենք շարունակում ենք համարել, որ մեր երկու երկրների գործընկերությունն այն է, ինչը համապատասխանում է երկու ժողովուրդների օգուտին և երկու ժողովուրդների շահերին», — հայտարարել է Պեսկովը։
Պեսկովի խոսքով՝ եթե Փաշինյանն այլ դիրքորոշում ունի և կարողանա այն բացատրել Հայաստանի քաղաքացիներին, ապա հայերը հանրաքվեի միջոցով իրենց վերաբերմունքը կարտահայտեն այդ հարցի վերաբերյալ, եթե այն տեղի ունենա։
«Օգոստոսի 24-ին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է սկսել Եվրամիության (ԵՄ) անդամակցության հարցով հանրաքվեի անցկացման նախապատրաստման գործընթացը։
Կարդացեք նաև
Նախօրեին Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի համար կարևոր է Հայաստանի հետ բարձր մակարդակով յուրաքանչյուր շփում։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում կայանալիք հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետի հետ քննարկելու է Երևանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը», – հիշեցնում է «Վեստի»-ն:


















































