Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի մզկիթներից մեկի մինարեթից փոփ երաժտություն է հնչել

Սեպտեմբեր 01,2026 14:10 Share

Ermenihaber. Թուրքիայի Չորում նահանգի մզկիթներից մեկի մինարեթից հնչող երգի ձայնը ապշեցրել է տեղի բնակիչներին։ Չորումի մզկիթի բարձրախոսներից լսվել է ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի «Summertime Sadness» երգը: Մինարեթից սովորաբար լսվում է ազանը, որը մուսուլմանական աղոթքի կանչն է, իսկ թե ինչպես է ստացվել, որ հնչել է այդ երաժշտությունը դեռևս անհայտ է։

Մզկիթի շրջակայքում գտնվողները նկարահանել են և կիսվել սոցցանցերում։ Կադրերում մինարեթից հնչող երաժշտությունը հստակ լսվում է։ Դեռևս տեղեկություններ չկան այն մասին, թե ինչու և ինչպես է երգը հնչել մզկիթի բարձրախոսներից։ Քաղաքացիները սոցիալական ցանցերում գրառումների միջոցով հարցի վերաբերյալ բացատրություն են պահանջում տեղական իշխանություններից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել