Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանն ինքն է ամբողջությամբ վերականգնել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»․ Իլհամ Ալիեւը Բիշքեկում քննադատեց ՄԱԿ-ին

Սեպտեմբեր 01,2026 14:50 Share

«Ադրբեջանն ինքն է ամբողջությամբ վերականգնել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի կատարումը սեղմ ժամկետներում պահանջում է համապատասխան մեխանիզմների մշակում»,- Բիշքեկում, Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի լիագումար նիստում, իր ելույթում հայտարարեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ 1993 թվականին ընդունված ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերին։ ՄԱԿ ԱԽ չորս բանաձեւերը, ըստ Ադրբեջանի նախագահի, կատարվել են միայն 30 տարի անց եւ իր կարծիքով, ՄԱԿ-ը դրանց կատարման գործում որևէ դեր չի ունեցել։

Բաքվի եւ Երևանի ներկայիս հարաբերությունների մասին էլ Իլհամ Ալիեւն ասաց՝ երկարամյա հակամարտության ավարտից հետո, երկու երկրներն աշխատում են փոխադարձ առևտրի զարգացման, դրա տեսականու ընդլայնման և նոր ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ․ «Ադրբեջանն ու Հայաստանը ավելի քան մեկ տարի առաջ վերջ դրեցին ավելի քան 30 տարի տևած հակամարտությանը՝ նախաստորագրելով խաղաղության համաձայնագրի տեքստը։ Դրանով իսկ Հարավային Կովկասի տարածաշրջանը, որը երկարամյա հակամարտությունների գոտի էր, վերածվում է խաղաղության գոտու»։

Ադրբեջանի նախագահի փոխանցմամբ, Ադրբեջանը նավթամթերք է մատակարարում Հայաստան, ինչպես նաև իր տարածքով ապահովում է երրորդ երկրների բեռների տարանցումը․ «Հայաստանի հետ համատեղ մենք աշխատում ենք փոխադարձ առևտրի ծավալի մեծացման, դրա տեսականու ընդլայնման և նոր ցամաքային տրանսպորտային հաղորդակցությունների ստեղծման ուղղությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել