Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 4 տարի է՝ դատախազությանը չի հաջողվում Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազայի» տարածքը վերադարձնել պետությանը. «Հետք»

Սեպտեմբեր 01,2026 16:35 Share

«Հետք». «Լրագրողական հետաքննությունը բավականին տվյալներ էր տվել պետշահերին, և պետական շահերի պաշտպանության վարչության դատախազը ուսումանսիրել էր և՛ կադաստրային գործերը, և՛ բոլոր փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ է, և գտել էր, որ Վարչական դատարան հայց ներկայացնելու հիմք կա, որովհետև օտարումն (Սիլ պլազայի տարածքի) իրավաչափ չէր»։

Աննա Վարդապետյան,
Գլխավոր դատախազ
2022 թ․

Շուրջ 4 տարի է՝ Դատախազությանը չի հաջողվում գործարար, նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի տարածքը վերադարձնել պետությանը։ 1990-ականներին Երևանի քաղաքապետ Վահագն Խաչատուրյանի (ներկայում ՀՀ նախագահ) որոշումներով կատարված սեփականաշնորհումը իրավապահները 2022թ․-ին անօրինական էին համարել։

Սկզբում Վարչական, ապա Հակակոռուպցիոն դատարանում արդյունքի չհասնելով՝ 2026թ․-ի հուլիսին Գլխավոր դատարախազությունը կրկին դիմել է Վարչական դատարան։ Հաշվի առնելով, որ Հակակոռուպցիոն դատարանը Դատախազության հայցը վարույթ չէր ընդունել, ինչպես նաև չէր բավարարվել Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններ ներկայացված բողոքները՝ Դատախազությունից փորձել էինք պարզել՝ արդյո՞ք սպառվել է Երևան համայնքին պատկանած գույքը կրկին համայնքին վերադարձնելու հնարավորությունը։

Դատախազության հանրային կապերի բաժնից պատասխանել են․ «Երևան քաղաքի Աբովյան և Արամի փողոցների հատման մասում գտնվող «Սիլ պլազայի» տարածքի վերաբերյալ 2026 թվականի հուլիսի 23-ին նոր հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ «Աստղիկ-1» կոոպերատիվի անվամբ 1998թ. հունվարի 22-ին կատարված իրավունքի պետական գրանցման առոչինչ լինելը ճանաչելու և հետևանքները վերացնելու պահանջների մասին»: Վարչական դատարանի տեղեկատվական համակարգում Դատախազության հայցի քննության ընթացքի մասին տվյալներ դեռևս առկա չեն։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել