Լրահոս
Օրվա լրահոսը

«Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ

Սեպտեմբեր 01,2026 17:03 Share

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Յունիսպորտը» նվաճեց ֆուտզալի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիրը՝ նախնական փուլում տանելով երեք անընդմեջ հաղթանակ։ Խմբային փուլի վերջին խաղում «Յունիսպորտը» 5։2 հաշվով առավելության հասավ Գերմանիայի չեմպիոն «Վայլիմդորֆի» նկատմամբ։ Ռաֆիկ Մելիքյանն ու Պուտրուս Վասիլևը դարձան դուբլի հեղինակ, ևս մեկ գոլ խփեց դարպասապահ Բեկբոլոտ Ակմատալիևը։ Վաստակելով առավելագույն 9 միավորը, «Յունիսպորտը» վստահորեն զբաղեցրեց E խմբի առաջին հորիզոնականը և կշարունակի պայքարը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում։

«Յունիսպորտ» ֆուտզալի ակումբը հիմնվել է Յունիբանկի աջակցությամբ: Ակումբի հետ համագործակցությունը Բանկի՝ հայկական սպորտի զարգացմանն ու միջազգային հարթակում դրա առաջխաղացմանը նպաստող նախաձեռնություններին ուղղված հետևողական աշխատանքի մի մասն է։ «Յունիսպորտի»՝ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ դուրս գալը նոր էջ է բացում թիմի համար և հնարավորություն ընձեռում հանդես գալ եվրոպական ֆուտզալի բարձր մակարդակում։

«Ուրախ ենք տեսնել, թե ինչպես են «Յունիսպորտի» ստեղծման հիմքում դրված հավակնությունները վերածվում կոնկրետ մարզական արդյունքների։ Չեմպիոնների լիգայում երեք հաղթանակն ու հիմնական փուլ դուրս գալը վկայում են թիմի մեծ ներուժի մասին և ցույց տալիս, թե ինչ արդյունքների կարելի է հասնել պրոֆեսիոնալ աշխատանքի ու ընդհանուր նպատակին ձգտելու շնորհիվ։ Յունիբանկի համար կարևոր է աջակցել այնպիսի նախագծերի, որոնք հնարավորություն են տալիս արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակում։ Թիմին մաղթում ենք վստահ խաղ և նոր հաղթանակներ», — նշել են Յունիբանկում:

Հիմնական փուլի հանդիպումները կանցկացվեն հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը Լյուքսեմբուրգում։ «Յունիսպորտի» մրցակիցները կլինեն Լիտվայի «Կաունո Ժալգիրիսը», Լյուքսեմբուրգի «Դիֆերդանժը» և Հունաստանի «Դուկասը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել