Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է տղամարդկանց վարկանիշային դասակարգման սեպտեմբեր ամսվա ցուցակը, որի առաջին հարյուրյակում Հայաստանից ընդգրկվել է չորս գրոսմայստեր։
Մեր տղաներից լավագույնը 50-րդ հորիզոնականը զբաղեցնող Հայկ Մարտիրոսյանն է։ Այնուհետեւ գալիս են՝ 77-րդ հորիզոնական՝ Ռոբերտ Հովհաննիսյան, 80-րդ՝ Արամ Հակոբյան, 95-րդ՝ Շանթ Սարգսյան։
Առաջատարների տասնյակը կազմել են Մագնուս Կարլսենը (Նորվեգիա), Հիկարու Նակամուրան (ԱՄՆ), Ֆաբիանո Կարուանան (ԱՄՆ), Ջավոխիր Սինդարովը (Ուզբեկստան), Ուեսլի Սոն (ԱՄՆ), Վինցենտ Կեյմերը (Գերմանիա), Նոդիրբեկ Աբդուսատորովը (Ուզբեկստան), Ռ Պրագգնանդհաան (Հնդկաստան), Արջուն Էրիգաիսին (Հնդկաստան) եւ Անիշ Գիրին (Նիդերլանդներ)։
ԱՄՆ-ի դրոշի տակ հանդես եկող մեր հայրենակից Լեւոն Արոնյանը 20-րդ տեղում է:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ






















































