Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնյաները նաև կայցելեն ԹՐԻՓՓ երթուղու նախատեսվող վայրեր՝ Մեղրիի մոտակայքում

Սեպտեմբեր 01,2026 20:35 Share

ԹՐԻՓՓ Հայաստան ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է տարածել.

Այս շաբաթ ՀՀ և ԱՄՆ պաշտոնյաների մասնակցությամբ կազմակերպվել է համատեղ այց դեպի Սյունիք, որտեղ շարունակվում են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» / Հայաստանում ԹՐԻՓՓ ծրագրի տեսլականը իրականության վերածելու ուղղությամբ աշխատանքները:

Հայաստանյան կողմից մասնակցում են ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչները, իսկ ամերիկյան կողմից՝ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը։

Նրանք հանդիպելու են ՏԻՄ ներկայացուցիչների, համայնքների բնակիչների հետ՝ անդրադառնալու նրան, թե ինչպես ԹՐԻՓՓ-ը կարող է ամրապնդել տարածաշրջանային փոխկապակցվածությունը և նոր հնարավորություններ բացել՝ միաժամանակ աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Պաշտոնյաները նաև կայցելեն ԹՐԻՓՓ երթուղու նախատեսվող վայրեր՝ Մեղրիի մոտակայքում։

Այցն արտացոլում է ՀՀ-ԱՄՆ ընդլայնվող գործընկերությունը և մեր ընդհանուր հանձնառությունը՝ ապահովելու խաղաղություն, բարեկեցություն և փոխկապակցվածություն Հարավային Կովկասում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930