Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ-Իրան փոխադարձ ռազմական հարվածների նոր ալիք է սկսվել

Սեպտեմբեր 02,2026 10:29 Share
Աջակցեք aravot.am-ին

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

ԱՄՆ-Իրան փոխադարձ ռազմական հարվածների նոր ալիքը սկսվեց այսօր, այն բանից հետո, երբ ամերիկյան կողմը հարվածներ հասցրեց Իրանի հարավին, իսկ նախագահ Թրամփը սպառնաց, որ պատասխան հարվածների դեպքում էլ ավելի կուժգնանա Իրանի վրա հարձակումը։

Բայց Իրանը Իրան չէր լինի, եթե պատասխանը չլիներ անզուգաչափ։

Ամերիկյան հարվածներից և սպառնալիքից քիչ անց իրանական հրթիռները առաջին անգամ խոցել են Հորդանանի ծայր արևմուտքում՝ Ակաբայի ծոցի շրջանում տեղակայված ամերիկյան «Քամփ Թիթին» ռազմակայանը, որտեղ Իրանին ավելի մոտ Հորդանանի արևելյան հատվածներից տեղափոխվել էր ամերիկյան զինուժի լրացուցիչ անձնակազմ։

Չնայած իրանական հրթիռների չեզոքացման նպատակով աշխատել է նաև իսրայելական ՀՕՊ-ը, այսուհանդերձ իրանական լրատվամիջոցները տարածել են ռազմակայանի հրթիռային խոցման կադրեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է:

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930