Ermenihaber. 72-ամյա Հասան Քեսքինը հագել է Օսմանյան կայսրության սուլթան Ալփարսլանի հագուստը ու այդ կերպարով շրջել Թուրքիայով։ Նա այդ քայլով փորձել է երիտասարդներին ծանոթացնել Սելջուկյան և Օսմանյան պատմության հետ։ Ըստ նրա՝ պատմության շատ կողմեր բավարար չափով չեն բացատրվել, ու ինքը ճանապարհորդելով լրացնում է այդ բացը։
Քեսքինը ճանապարհորդությունը սկսել է Դենիզլիի Թավաշ շրջանից և մինչ օրս այցելել է մոտ 60 նահանգ։ Նա նշել է, որ ոգեշնչված է սուլթան Ալփարսլանից ու դա վերածել է կենսակերպի։
Քեսքինը ճանապարհորդում է սեփական միջոցներով՝ որպես կացարան օգտագործելով վրանը ու նաև մնում է մզկիթների բակերում։



















































