Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս տարվա տարեդարձը նշում ենք աննախադեպ ծանր հանգամանքներում՝ հեռու մեր հայրենիքից, տնից ու հողից, տառապած ու հալածված, բայց կանգուն ու վճռական»․ Գագիկ Բաղունց

Սեպտեմբեր 02,2026 18:30 Share

«Այս տարվա տարեդարձը մենք նշում ենք աննախադեպ ծանր հանգամանքներում՝ հեռու մեր հայրենիքից, տնից ու հողից, տառապած ու հալածված, բայց կանգուն ու վճռական»,- Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին նվիրված հանդիսավոր նիստի բացման խոսքում հայտարարեց Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։

Հանդիսավոր նիստի մեկնարկին մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանության համար զոհվածների և վառելիքի պահեստի պայթյունի անմեղ զոհերի հիշատակը։

Գագիկ Բաղունցը վստահեցրեց․ «Պետականությունը ոչ միայն տարածք կամ հաստատություն է, այլև` ժողովրդի կամք ու հիշողություն, և շարունակականություն, որը ոչ մի ուժ իրավունք չունի խլելու։ Անկախության առաջին իսկ օրերից արցախահայությունը ստիպված եղավ իր գոյության իրավունքը պաշտպանել զենքով։ Համայն հայության զոհողությունների գնով ձեռք բերված հրադադարը թույլ տվեց տասնամյակների ընթացքում կառուցել պետական հաստատություններ, զարգացնել կրթությունը, մշակույթը և ապրել թեկուզև մշտական վտանգի ներքո, բայց որպես ազատ ժողովուրդ սեփական հողի վրա»։

Գագիկ Բաղունցը հայտարարեց՝ մենք շարունակում ենք ստանձնել պատասխանատվություն, բարձրացնել Արցախի  բռնի տեղահանված ժողովրդի ձայնը, պայքարել հանուն մեր հավաքական իրավունքների պաշտպանության․ «Հաշվի առնելով ստեղծված աննախադեպ ծանր պայմանները, Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթումը և բնակչության ամբողջական բռնի տեղահանությունը, ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող ճնշումները, պետական ինստիտուտների լծակների և ռեսուրսների բացակայությունը, մենք այս փուլում  հնարավոր չենք համարում ընտրության կազմակերպումը։ ԱԺ-ն շարունակելու է իր գործունեությունը ստեղծված պայմաններում և պատրաստակամություն է հայտնում հնարավոր բարենպաստ պայմանների դեպքում կազմակերպել պատշաճ ընտրական գործընթացներ»։

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակին նվիրված հանդիսավոր նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930