Լրահոս
Օրվա լրահոսը

Աքսորը չի կարող լինել Արցախի պատմության վերջին էջը, Արցախի հարցը փակված չէ. հայտարարություն

Սեպտեմբեր 02,2026 22:47 Share

ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Արցախի Հանրապետության հռչակման 35-րդ տարեդարձի կապակցությամբ 

Այսօր լրանում է Արցախի Հանրապետության հռչակման 35-րդ տարեդարձը: 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը  կատարեց պատմական, ժողովրդավարական ընտրություն՝ ապրելու ազատության, անվտանգության և արժանապատվության մեջ: Ավելի քան երեք տասնամյակ Արցախի ժողովուրդն իր նախնիների հայրենիքում կառուցեց կենսունակ հասարակություն, հիմնեց ժողովրդավարական ինստիտուտներ և պահպանեց իր հնագույն ժառանգությունը: Այս տարեդարձը պարզապես անցյալի տարեթիվ չէ. այն մնում է սեփական ապագան տնօրինելու ժողովրդի հարատև իրավունքի հզոր վկայությունը:

Ողբերգական է, բայց արցախցիներն այս օրը նշում է վտարանդիության մեջ՝ բռնի տեղահանված լինելով իրենց նախնիների կառուցած օջախներից: Սակայն ֆիզիկական բացակայությունը չի ջնջում պատմական ճշմարտությունը, իսկ բռնի տեղահանությունը չի վերացնում մարդու հիմնարար իրավունքները: Արցախի ժողովրդի ներկայիս հայրենազրկումը չպետք է շահարկվի նրանց օտարումը սովորական դարձնելու կամ նրանց հավաքական ինքնությունից զրկելու համար: Անվտանգ, արժանապատիվ և հավաքական վերադարձի իրավունքը միջազգային իրավունքի և համամարդկային արդարության հարց է, որը ժամանակի ընթացքում չի վերանում:

Աքսորը չի կարող լինել Արցախի պատմության վերջին էջըԱրցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը  միանշանակորեն վերահաստատում է, որ Արցախի հարցը փակված չէ: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանն ընդունել, որ տևական խաղաղությունը չի կարող կառուցվել բնիկ ժողովրդի  տեղահանության վրա: Հարգելով անցյալի ծանրագույն զոհողությունները՝ մենք աննահանջ շարունակելու ենք պաշտպանել և պայքարել Արցախի ժողովրդի՝ անվտանգության և արժանապատվության պայմաններում իր օրինական հայրենիք վերադառնալու անժխտելի իրավունքի համար:

2 սեպտեմբերի, 2026 թ.
Լեռնային Ղարաբաղի (Արցախի) ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930