Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Նալբանդյանը «Հրազդան ցեմենտի գործարանի» նոր տերն է

Սեպտեմբեր 02,2026 23:35 Share

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն իր ՖԲ էջում գրում է.

«Օ՜, զարմանք, Նարեկ Նալբանդյանը «ձեռք բերեց» Հրազդան ցեմենտի գործարանը»:

Խոսքը Փաշինյանի իշխանության «սրտի օլիգարխ» համարվող Նարեկ Նալբանդյանի մասին է, որի Project inter invest ընկերությունը 88 («Էյթի էյթ») սուպերմարկետների ցանցի, «Գետամեջ», «Շիրակ», «Լուսակերտ» թռչնաֆաբրիկաների, «Նալբանդյան» օղու եւ ոչ ալկոհոլային խմիչքների գործարանի եւ այլ բիզնեսների տերն է:

Project inter invest-ի ՖԲ էջում տեղեկություն է հաղորդվում «Հրազդան ցեմենտի գործարանի» ձեռքբերման մասին: Խոստացվում են լայնածավալ ներդրումներ եւ նոր աշխատատեղեր:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել