«Ես համոզված եմ, որ կան ցուցակներ, կոնկրետ մարդիկ, պլանավորում, թե ում, որ դեպքում, ինչ ձևով պետք է կալանավորեն և փորձեն քաղաքական խաղից դուրս բերել»,-Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը։
Այս պահին դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու միջնորդությունը։
Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ իշխանությունը փորձում է ՀՀ-ում մարդկանց նկատմամբ հալածանքները դրսում ներկայացնել որպես պրոռուսական գործիչների դեմ պայքար․ «Սա Փաշինյանին հնարավորություն է տալիս Արևմուտքից ստանալ լրացուցիչ աջակցություն։ Սրա հետևանքն է այն, որ հիմնական միջազգային կառույցները, որոնք խոսում են ժողովրդավարությունից, մարդու իրավունքների մասին, պարզապես աչք են փակում։ Աշխարհաքաղաքական գործոնն այստեղ միանշանակ գոյություն ունի»։
Կարդացեք նաև
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացնելու վերաբերյալ միջնորդության քննությունն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































