Լրահոս
Օրվա լրահոսը

ICCWC-ի հետ համագործակցության համակարգման խմբի անդամները քննարկել են Հայաստանի կարիքներին առավել համապատասխան աջակցության ուղղությունները

Սեպտեմբեր 03,2026 16:18 Share

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վայրի բնության հանցագործությունների դեմ պայքարի միջազգային կոնսորցիումի (ICCWC) հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության համակարգման միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին նիստը։

Հանդիպմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, Քննչական կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտեի, ՆԳՆ ոստիկանության, Շրջակա միջավայրի նախարարության և այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Հ.Մարտիրոսյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է աշխատանքային խմբի գործունեության հիմնական նպատակներն ու առաջնահերթությունները՝ նշելով, որ խմբի առանցքային նպատակն է ապահովել արդյունավետ համակարգում, ամրապնդել պետական մարմինների միջև համագործակցությունը և առավել նպատակային օգտագործել միջազգային գործընկերների կողմից առաջարկվող գործիքներն ու հնարավորությունները՝ վայրի բնության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի ուղղությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է ICCWC-ի կողմից առաջարկվող աջակցության հնարավորությունների շրջանակը՝ ծառայությունների ցանկը, որը նախատեսում է նպատակային աջակցություն վայրի բնության և անտառային հանցագործությունների կանխարգելման և բացահայտման, իրավապահ և վերահսկողական կարողությունների զարգացման, ինչպես նաև շղթայականության ամրապնդման ուղղություններով։

Աշխատանքային խմբի անդամները քննարկել են Հայաստանի Հանրապետության կարիքներին և առաջնահերթություններին առավել համապատասխան համագործակցության և աջակցության հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը, տեղեկատվության փոխանակման և միջգերատեսչական համագործակցության մեխանիզմների կատարելագործմանը։

Խմբի ձևավորումը կարևոր քայլ է նաև Հայաստանի կողմից ընդունվելիք միջազգային պարտավորությունների և նախաձեռնությունների, այդ թվում՝ 2026 թվականին Երևանում անցկացվելիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17-ի շրջանակներում։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել